211652_close_icon
views-count1912 դիտում article-date 23:18 06-11-2014

Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը բնակարանների վկայագրեր հանձնեց ոստիկանական եւս 24 ընտանիքի

Ոստիկանության բարեփոխումների ծրագրի կարեւորագույն բաղադրիչներից է ծառայողների սոցիալական եւ աշխատանքային պայմանների բարելավումը: Այս խնդրի իրականացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի աջակցությամբ գործում է ոստիկանության ծառայողներին բնակարաններով ապահովելու ծրագիրը, որի հետեւողական իրականացման շնորհիվ արդեն բնակարանամուտ են տոնել շուրջ հինգ տասնյակ ոստիկանական ընտանիքներ: Այսօր կրկին տոնական էր ոստիկանության կոլեգիայի նիստերի դահլիճը. ՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողներին անհատույց օգտագործման իրավունքով ծառայողական բնակարաններ հատկացնելու մասին Ոստիկանության պետի հրամանով իրենց օջախների վկայագրերն էին ստանում ոստիկանական եւս 24 ընտանիք: Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը շնորհավորելով նորամուտ տոնող երիտասարդ գործընկերներին՝ անդրադարձավ օրվա խորհրդին եւ բնակարանների հատկացման ծրագրի ընթացքին: Բնակարանների վկայագրերը հանձնելով նորընծա տանտերերին՝ Վլադիմիր Գասպարյանը մեկ անգամ եւս շնորհավորեց նրանց ցանկացած ընտանիքի համար չափազանց կարեւոր իրադարձության առթիվ եւ ընդգծեց, որ բնակարանների հատկացման գործը, որը հանրապետության նախագահի պահանջն ու ոստիկանության ղեկավարության քաղաքականության գլխավոր ուղղություններից մեկն է, ողջ ծավալով շարունակվելու է նաեւ առաջիկայում: Այսպիսով, ամփոփվեց ոստիկանության ծառայողների սոցիալական պայմանների բարելավման ծրագրի եւս մեկ կաեւոր փուլ, եւս մեկ տոն եղավ երիտասարդ ոստիկանական ընտանիքներում, իսկ երջանիկ տանտերերը դժվարությամբ էին բառեր գտնում իրենց ուրախությունն ու երախտագիտությունն արտահայտելու համար: Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր