Ուրախ ենք, որ Սուարեսը մեր թիմում է հանդես գալիս. Մեսսի
«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին խոստովանել է, որ մեծ սպասումներ ունի իր թիմակից Լուիս Սուարեսից, ով ընթացիկ մրցաշրջանից առաջ է համալրել կատալոնյան ակումբի շարքերը:
«Մենք շատ ուրախ ենք, որ Լուիսը խաղում է մեր թիմում: Քայլ առ քայլ նա հարմարվում է ակումբի փիլիսոփայությանը: Նա դեռ երեք խաղ է անցկացրել թիմի կազմում: Մենք մեծ սպասումներ ունենք նրանից: Համոզված եմ, որ նա անգնահատելի օգնություն կցուցաբերի ակումբին»,- Մեսսիի խոսքերը մեջբերում է AS-ը: