211652_close_icon
views-count901 դիտում article-date 22:07 06-11-2014

Մենք արժանի էինք հաղթանակի. Մոուրինյո

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի՝ «Մարիբոր» - «Չելսի» (1:1) խաղից հետո լոնդոնցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է հանդիպման արդյունքը: «Առաջին խաղակեսը մենք վատ անցկացրեցինք, շատ դանդաղ էինք գործում: Փոխարենը հիանալի անցկացրեցինք երկրորդ խաղակեսը: Դարպասը գրավելու բազմաթիվ պահեր ստեղծեցինք: Կարծում եմ, որ մենք արժանի էինք հաղթանակի: Այդուհանդերձ պետք է շնորհավորել «Մարիբոր»-ին: Նրանք մեծ ջանքեր գործադրեցին, որպեսզի միավոր վաստակեն: Եվ նրանք հասան իրենց նպատակին: «Մարիբոր»-ի բախտը բերեց, բայց նրանք համառորեն պայքարում էին: Բացի այդ նրանք հիանալի դարպասապահ ունեն: Այսօր մարզադաշտում հիանալի մթնոլորտ էր տիրում, և «Մարիբոր»-ի երկրպագուները բուռն կերպով աջակցում էին իրենց սիրելի թիմին»,- Մոուրինյոյի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Նմանատիպ նյութեր