211652_close_icon
views-count1912 դիտում article-date 10:42 06-11-2014

Լարված իրավիճակ՝ Քաղսիի գյուղապետի ՀՀԿ-ական 2 թեկնածուների միջև. Ժամանակ

«Ժամանակ»-ը գրում է, որ Կոտայքի մարզի Քաղսի գյուղում, որտեղ դեկտեմբերի 14-ին համայնքապետի ընտրություններ են անցկացվելու, արդեն իսկ լարված իրավիճակ է ստեղծվել: Ընտրապայքարն ընթանալու է ՀՀԿ-ական երկու թեկնածուների՝ գործող գյուղապետ Սեդրակ Դավթյանի և գյուղապետի նախկին թեկնածու Սահակ Ալեքսանյանի միջև: «Վերջինս քրեական հեղինակություն, ծնունդով քաղսեցի Արամ Վարդանյանի՝ Վստրեչի Ապերի հորաքրոջ որդին է: Որոշ տեղեկություններով՝ Վստրեչի Ապերն արդեն իսկ գործի է դրել բոլոր հնարավոր ռեսուրսներն ու միջոցները իր ազգականի հաղթանակն ապահովելու և նրան գյուղապետ դարձնելու համար»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր