5695 դիտում
19:37 01-09-2016
ՀՀԿ-ական գյուղապետի որդու կողմից թոշակառու կնոջ ծեծը նոր երանգներ է ստանում. Aravot.am
Ինչպես տեղեկացրել ենք, ՀՀԿ-ական գյուղապետ, այժմ էլ թեկնածու Միշա Ղրզոյանի որդու` Արթուր Ղրզոյանի կողմից ծեծի ենթարկված կինը` թոշակառու Սվետլանա Վարդանյանը, դիմել է ՀՀ ոստիկանություն, հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի` «Դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելը» հատկանիշներով:
Aravot.am-ը նշված միջադեպի վերաբերյալ որոշ պարզաբանումներ ստացավ Միշա Ղրզոյանից: Հիշեցրինք, որ արդեն քրեական գործ է հարուցվել, բայց, միևնույն է, գյուղապետը վստահեցրեց, թե իր տղան չէ կնոջը ծեծողը. «30 տարեկան տղա` Աշոցքի, Ամասիայի, Ղուկասյանի գազի գլխավոր ինժեները ո՞նց կարող է մոր տարիքի կնոջը ծեծել: Հնարավո՞ր է նման բան պատկերացնել: Հարցրե՞լ եք այդ կնոջը, թե մեր մեջ որևէ տարօրինակ երևույթ, ոչ հարգալից վերաբերմունք երբևէ եղե՞լ է»:
Ընտանիքների հարաբերությունների առիթով Վարդանյանները մեզ հետ զրույցում հաստատեցին, որ հարաբերություններն իրենց և գյուղապետի ընտանիքների միջև նորմալ են, որևէ խնդիր չեն ունեցել, իսկ երբ ոստիկանությունում Սվետլանա Վարդանյանը հայտնել է, որ Միշա Ղրզոյանի որդին է ծեծի ենթարկել իրեն, դրան հաջորդել են սպառնալիքները, հերյուրանքներն ու զրպարտությունները Վարդանյանների հասցեին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ մեզ հետ զրույցում Սվետլանա Վարդանյանի դուստրը` Աննա Վարդանյանը, հայտարարել էր, որ իրենց հասցեին սպառնալիքներ են հնչեցնում: Գյուղապետը սա ևս փորձեց հերքել ու մեղքը բարդել այլ անձանց վրա. «Այս ամենը չի համապատասխանում իրականությանը: Դա ընդամենը կեղծիք է: Այս ամենը կազմակերպողը Ռոմիկ Մանուկյանն է (Շիրակի նախկին մարզպետ,-Տ.Հ.): Ինքը կարճ ճանապարհով է ուզել անցնել` այնպես է բեմադրել, որ հավատացնի այդ մարդկանց, որ դա մենք ենք եղել: Եթե պատասխանեն, թե ինչու պիտի իմ տղան նման քայլի դիմած լիներ, ես կասեմ, այո, մենք ենք արել»:
Մանրամասներն՝ [url=http://www.aravot.am/2016/09/01/731179/]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
20004 դիտում
18:43 24-02-2015
Գյումրեցի աղջկա` տնից հեռանալու գործը նոր երանգներ է ստանում. բռնաբարության հոդվածով քրգործ է հարուցվել. «Փաստինֆո»
3411 դիտում
09:53 01-11-2016
Արթուր Բաղդասարյանի շուրջ հասունացող «բունտը» նոր երանգներ է ստանում. «Ժամանակ»
3817 դիտում
09:34 04-04-2017
Մանախի փաստաբանը պնդում է, որ տուժողն իր պաշտպանյալն է. միջադեպը նոր երանգներ է ստանում. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1219 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին
4690 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած