211652_close_icon
views-count564 դիտում article-date 13:22 05-11-2014

Այժմ ամեն ինչ մեր ձեռքերում է. Պոգբա

«Յուվենտուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Օլիմպիակոս»-ի նկատմամբ տարած հաղթանակը: Հիշեցնենք, որ «Յուվենտուս»-ը կարևորագույն խաղում 3:2 հաշվով կամային հաղթանակ տարավ հունական թիմի նկատմամբ: Իր թիմի հաղթական գոլի հեղինակը դարձավ Պոլ Պոգբան: «Այժմ ամեն ինչ մեր ձեռքերում է: Մենք գիտենք, որ պետք է շարունակենք հաղթել, և դա հեշտ խնդիր չէ: Չեմպիոնների լիգայում սխալվելու իրավունք չունես, քանի որ այս մրցաշարում թիմերը յուրահատուկ տրամադրվածությամբ են խաղում և կարող են պատժել ցանկացած փոքր սխալի համար»,-նշել է Պոգբան:

Նմանատիպ նյութեր