11315 դիտում
00:03 05-11-2014
Նորքի հեռուստաաշտարակի մոտ Volkswagen-ը վթարից հետո 10 մետրից ավելի գլորվելով հայտնվել է ձորակում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ` նոյեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:20-ի սահմաններում Volkswagen Golf մակնիշի 29 UL 356 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Նորքի հեռուստաաշտարակի մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 10մ ապառաժ քարերի վրայով գլորվելով հայտնվել է ձորում:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին հրշեջ փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները` քաղաքացիները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և 3 ուղևորների, իսկ դեպքի վայր ժամանած շտապ օգնության բրիգադները նրանց տեղափոխել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայր են ժամանել Հայաստանի ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Սամվել Հովհաննիսյանը և Հայաստանի Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Եգոր Կարապետյանը:
Տեղում ՃՈ աշխատանքները ղեկավարում է Երևանի Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Հայկազ Մաթևոսյանը:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Անդրանիկ Փարսադանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:
Դեպքի վայրոււմ հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ վիրավորների մեջ կա անչափահաս տղա երեխա:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+