211652_close_icon
views-count1173 դիտում article-date 23:00 04-11-2014

«Բայեր»-ը հաղթեց «Զենիթ»-ին և կարևոր քայլ կատարեց դեպի փլեյ-օֆֆ փուլ. տեսանյութ

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի առաջին խաղում միմյանց հետ մրցեցին «Զենիթ»-ն ու «Բայեր»-ը: C խմբում ընդգրկված թիմերի մրցավեճն ավարտվեց գերմանական թիմի 2:1 հաշվով հաղթանակով: Խաղի հերոս դարձավ հարավկորեացի Հոն Մին Սոնը, ով 68-րդ րոպեին եզրափակեց իր թիմի գեղեցիկ կոմբինացիան: 73-րդ րոպեին Սոնը երկրորդ անգամ գրավեց Լոդիգինի պաշտպանած դարպասը: Խաղավերջում փոխարինման դուրս եկած Ռոնդոնի ջանքերով «Զենիթ»-ին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը, սակայն ավելին անել ռուսական ակումբին չհաջողվեց: 4 խաղից հետո C խմբի մրցաշարային աղյուսակը 9 միավոր միանձնյա գլխավորում է «Բայեր»-ը: 2-րդ տեղը զբաղեցնող «Մոնակո»-ն իր ակտիվում ունի 5 միավոր, «Զենիթ»-ը՝ 4, իսկ «Բենֆիկա»-ն՝ 1: [b]«Զենիթ» - «Բայեր»՝1:2[/b] Գոլեր՝ Ռոնդոն 88՛ - Սոն 68՛, 73՛
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր