6968 դիտում
14:42 04-11-2014
33-ամյա վարորդը Երևանում Volkswagen Tuareg-ով վրաերթի է ենթարկել 84-ամյա հետիոտնին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 4-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում Երևան քաղաքի Րաֆֆու փողոցի բնակիչ, 33-ամյա Հրանտ Սարգսյանը Րաֆֆու փողոցում իր վարած Volkswagen Tuareg մակնիշի 43 DՍ 444 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ, 84-ամյա Սուրեն Հովհաննիսյանին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր նախաձենությամբ վրաերթի ենթարկվածին տեղափոխել է Մալաթիա բժշկական կենտրոն, որից հետո մեղայականով ներկայացել է ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժին:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Անդրանիկ Փարսադանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով վարորդը տեղափոխվում է բժշկական կենտրոն՝ պարզելու սթափության աստիճանը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդն անհատ ձեռներեց է:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+