Սթարիջը բաց կթողնի «Ռեալ»-ի դեմ հանդիպումը
«Լիվերպուլ»-ի հարձակվող Դանիել Սթարիջը վնասվածքի պատճառով, ամենայն հավանականությամբ, չի կարողանա մասնակցել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Ռեալ»-ի հետ կայանալիք հանդիպմանը: Այդ մասին հայտնել է անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը:
«Ռեալ» - «Լիվերպուլ» խաղը կկայանա նոյեմբերի 4-ին և կսկսվի Երևանի ժամանակով 23:45-ին: