2652 դիտում
09:13 04-11-2014
Փաստորեն, հակառակն է ստացվում. Ռուսաստանն է գրավում հայաստանյան շուկան. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանվել է մոտ 220 մլն դոլարի ապրանք: Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` արտահանումը նվազել է 15 մլն դոլարով կամ 6.3 տոկոսով:
«Դեպի Ռուսաստան արտահանման ծավալի կրճատումը հատկապես ուշագրավ է նրանով, որ անցած տարվա սեպտեմբերից Հայաստանը պատրաստվում է մտնել Եվրասիական տնտեսական միություն, որի անհրաժեշտությունը ՀՀ իշխանությունները բացատրում են ռուսական շուկան գրավելու նկատառումներով:
Ավելի ուշագրավ է այն, որ նշված ժամանակահատվածում ռուսական ապրանքների ներմուծումը Հայաստան ավելացել է 13 տոկոսով: Փաստորեն, Ռուսաստանն է գրավում Հայաստանի շուկան»,-ընդգծում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
5107 դիտում
23:53 19-12-2020
Թևան Պողոսյան. Փաստորեն այսօր Երևանում տեղի է ունեցել «Եռաբլուրի բարձունքի գրավում» գործողությունը
Այս բաժնից
1261 դիտում
09:00 21-01-2025
Ինչո՞ւ են ակտիվացել ռուսաստանյան բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումները. «Փաստ»
997 դիտում
08:50 21-01-2025
Ինչո՞ւ է Հայաստանը դուրս մնում Հարավային Կովկասում լոգիստիկ նախագծերից. «Փաստ»