5574 դիտում
20:48 03-11-2014
49-ամյա Աննան «Մալաթիա» գյուղմթերքների շուկայում տղամարդ է տապալել գետնին եւ նրա գրպանից գումար գողացել
49-ամյա Աննա Էլոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Մալաթիա» գյուղմթերքների շուկայում վիճաբանել է Մ. Ասլանյանի հետ, որի ընթացքում հրել է Ասլանյանին, քաշել է վերջինիս շորերից և նրա հետ միասին ընկել գետնին:
Բացի այդ, վիճաբանության ժամանակ Էլոյանը Ասլանյանի տաբատի գրպանից բացահայտ հափշտակել է 200.000 դրամ և դիմել փախուստի:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 1-ին մասով եւ 118 հոդվածի հատկանիշներով:
Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
400 դիտում
18:19 28-11-2024
ԱԺ-ում հանդիպել են Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի անդամները
490 դիտում
18:07 28-11-2024
Արարատ Միրզոյանը և Էլինա Վալտոնենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցեր