26-ամյա Գևորգը «Օդնոկլասնիկ»-ով կանանց է գայթակղել եւ թալանել
26-ամյա Գևորգ Այվազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Օդնոկլասնիկ» սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել է Սոֆյա Քոչարյանի հետ, ումից վստահությունը չարաշահելու միջոցով, խաբեության եղանակով` խարդախությամբ հափշտակել է 1.573.000 ՀՀ դրամ: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Այս մասին[color=#CC0000] SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից:
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
………….