211652_close_icon
views-count36204 դիտում article-date 10:48 09-12-2023

ՀՀ ՆԳՆ Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկներին չեն կարողանում ոչ մի բանով գայթակղել, այդ թվում՝ գումարով

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ավագ պարեկ Վարուժան Աղասերյանը ՊԾ Սյունիքի մարզի գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանին տեղեկացրել է, որ դեկտեմբերի 6-ին իր գործընկեր, նույն դասակի կրտսեր պարեկ Սամվել Մեթոյանի հետ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 202 կմ հատվածում, ժամը 03:40-ի սահմաններում, ճանապարհային երթևեկության կանոնը խախտելու համար, ստուգման նպատակով կանգնեցրել են Citroën մակնիշի ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը, ով Արարատի մարզի բնակիչ 30-ամյա Արմեն Վ.-ն է, իր խախտումը չարձանագրելու համար պարեկին առաջարկել է 10 հազար դրամ գումար, սակայն պարեկները չեն գայթակղվել ու կաշառք առաջարկողին իր ավտոմեքենայով տեղափոխել են ոստիկանության Սիսիանի բաժին, որտեղ դեպքի փաստով փաստաթղթեր են ձևակերպվել և նրան փաստաթղթերի հետ ներկայացրել են Հայաստանի Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր