Յուրգեն Կլոպ. Չեմ պատրաստվում Դորտմունդի «Բորուսիայի» աստղերին գայթակղել «Լիվերպուլով»
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հերքել է այն լուրերը, թե կարող է թիմ հրավիրել մի շարք խաղացողների, որոնց հետ աշխատել է Դորտմունդի «Բորուսիայում»:
«Բացարձակապես մտադիր չեմ «Բորուսիայի» աստղերին գայթակղել «Լիվերպուլով» և բերել: Ինձ հետաքրքիր չէ, թե որքան գումար կկարողանամ ծախսել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Այժմ դեռ հոկտեմբերն է, և ես նույնիսկ չգիտեմ, թե մինչև ձմեռ քանի խաաղ է մեզ մնացել: Հասկանալի է, որ շատ կա: Այնպես որ, մենք բոլոր դեպքերում կգնահատենք նրանց, ովքեր կան իմ տրամադրության տակ», ասել է Կլոպը: