1439 դիտում
19:41 03-11-2014
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարն ընդունեց Ասիական զարգացման բանկի փոխնախագահին
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը նոյեմբերի 3-ին ընդունեց Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Վենկայ Ժանգին և նրա գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Դեյվիդ Դոուլը, հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն Սեզար Լորենսը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր
Առաքելյանը, այլք։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի ներկա ընթացքը Տրանշ 1-ի՝Երևան-Աշտարակ, Երևան-Արտաշատ և Տրանշ 2-ի՝ Աշտարակ- Թալին հատվածներում, ինչպես նաև ԱԶԲ-ի հետ առաջիկա համագործակցության ուղղությունները։ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը նշեց, որ նախարարությունը պատրաստակամ է շարունակելու ԱԶԲ-ի հետ համագործակցությունը և համապատասխան ուսումնասիրությունների ավարտից
հետո քննարկել նաև ծրագրի հետագա ֆինանսավորման հարցերը։
Նմանատիպ նյութեր
4976 դիտում
17:28 18-05-2018
Տրանսպորտի նախարար Աշոտ Հակոբյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը
Այս բաժնից
1003 դիտում
20:25 09-01-2025
Կալիֆոռնիայում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
844 դիտում
20:00 09-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
1183 դիտում
19:49 09-01-2025
Քննչական կոմիտեի նախագահը կոմիտեի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալներին