5893 դիտում
13:49 11-07-2017
Տրանսպորտի նախարարը Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հետ քննարկել է ընթացիկ նախագծերին վերաբերող խնդիրները
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունեց Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներկայացուցիչներին` ծրագրերի ղեկավար Թոմաս Հերցի գլխավորությամբ:
Ողջունելով հյուրերին` նախարարը գոհունակություն հայտնեց համատեղ աշխատանքի համար:
Կողմերը քննարկեցին բանկի հետ համագործակցությամբ իրականացվող ճանապարհաշինական ծրագրերը, որոնցից են՝ (Մ-6) Վանաձոր - Ալավերդի - Վրաստանի սահման միջպետական մայրուղու հիմնանորոգումը և «Հյուսիս - հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային» ծրագիրը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ ընթացիկ նախագծերին առնչվող խնդիրներին ու մարտահրավերներին, քննարկվեցին դրանց լուծման տարբերակները, որակի և ժամկետների խիստ պահպանման հարցը:
Նախարարն առաջարկեց շինարարական աշխատանքներին վերաբերող օրակարգային հարցերին լուծումներ գտնել համատեղ այցելություններով ու գործնական քննարկումներով:
Թոմաս Հերցը ևս երկկողմ համագործակցության պատրաստակամություն հայտնեց ` նշելով, որ իրենք ևս շահագրգիռ են աջակցելու նախագծերի իրականացման և վերահսկման գործում:
[b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն [/b]
Նմանատիպ նյութեր
1149 դիտում
21:10 24-11-2022
Քննարկվել են Ասիական զարգացման բանկի հետ ընթացիկ ծրագրերը, նախանշվել՝ համագործակցության նոր հնարավորությունները
4156 դիտում
21:53 22-02-2018
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը Համաշխարհային բանկի առաքելության հետ քննարկել է ընթացիկ ծրագրերը
Այս բաժնից
991 դիտում
19:28 01-02-2025
Ջերմուկում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը
838 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը