211652_close_icon
views-count516 դիտում article-date 19:14 03-11-2014

«Յուվենտուս»-ը պարտավոր է հաղթել «Օլիմպիակոս»-ին. Ալեգրի

«Յուվենտուս»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Օլիմպիակոս»-ի հետ կայանալիք խաղից առաջ ընդգծել է, որ իր թիմը տնային խաղում պարտավոր է հաղթել մրցակցին: «Մենք պետք է հասկանանք մեր առջև դրված խնդրի լրջությունը և ուշադրություն չդարձնենք ճնշմանը: վաղը մեզ բարդ փորձություն է սպասվում: Կարևոր է ամբողջ խաղի ընթացքում պահպանել զգոնությունը: Եթե մենք ցանկանում ենք դուրս գալ փլեյ-օֆֆ փուլ, ապա պարտավոր ենք հաղթել «Օլիմպիակոս»-ին»,-Ալգերիի խոսքերը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:

Նմանատիպ նյութեր