Ռոնալդուն ևս մեկ ռեկորդ է սահմանել
Կրիշտիանու Ռոնալդուն հերթական ռեկորդն է սահմանել: Իսպանիայի առաջնության 10-րդ տուրում գրավելով «Գրանադա»-ի դարպասը, պորտուգալացին դարձավ «Արքայական ակումբի» պատմության առաջին խաղացողը, ով Իսպանիայի առաջնության ութ անընդմեջ խաղում գոլի հեղինակ դարձավ:
Նախկինում ռեկորդը պատկանում էր միանգամից հինգ խաղացողների, ովքեր առանց դադարի գոլի հեղինակ էին դարձել 7 խաղում: Նրանց շարքում են՝ Ֆերենց Պուշկաշը, Ռուուդ վան Նիստելռոյը և Պրեդրագ Միյատովիչը: