Լուգանսկում և Դոնեցկում մեկնարկել են ընտրությունները
Բացվել են Լուգանսկի և Դոնեցկի Ինքնահռչակ Ժողովրդավարական Հանրապետությունների նախագահական և պատգամավորական ընտրությունների ընտրատեղամասերը:
Քվեարկությունը տևելու է Կիևի ժամանակով մինչև 20.00-ն:
ԴԺՀ-ի նախագահի պաշտոնում երեք թեկնածություն է առաջադրվել` ներկայիս վարչապետ Ալեքսանդր Զախարչենկոն, Յուրի Սիվոկոնենկոն և Նովոռոսիայի խորհրդարանի միության փոխնախագահ Ալեքսանդր Կոֆմանը:
Նշենք, որ Դոնեցկում ընտրություններին մասնակցում են16 տարեկանից, իսկ Լուգանսկում` 18-ից: