Այրվել է ավտոմեքենա
Նոյեմբերի 2-ին, ժամը 05.07-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր-Նորք վարչական շրջանի 8-րդ զանգվածում` թիվ 42 ավտոբուսի վերջնականգառում, այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.19-ին, մարվել` 05.25-ին:
Այրվել է ՎԱԶ 2107 մակնիշի 34 VU 393 պետհամարանիշի ավտոմեքենան` ամբողջությամբ (վարորդ Հ. Գ.):