211652_close_icon
views-count2226 դիտում article-date 19:32 01-11-2014

Ավտոմեքենայից դանակ և թմրամիջոց է հայտնաբերվել. տեսանյութ

Հոկտեմբերի 31-ին, ժամը 12.30-ին, Դավիթաշենի 4-րդ թաղամասի թիվ 15 շենքի մոտից, ապօրինի թմրամիջոցներ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով, ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1982 թ. ծնված Ռուբիկ Մնացականյանը` իր «Ֆոլքսվագեն Ջետտա» մակնիշի ավտոմեքենայով: Զննությամբ մեքենայի վարորդի նստելատեղի տակից հայտնաբերվել է 15,5 սմ շեղբի երկարությամբ դանակ և թափանցիկ պոլիէթիլենային տոպրակով 2,5 գ կշռով կանեփանման զանգված: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր