1528 դիտում
09:00 27-06-2015
Գյումրիում անցկացված երթի մասնակիցներից մեկի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել, մյուսի մոտ՝ դանակ
Հունիսի 25-ին Գյումրիում անցկացված՝ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ուղղված բողոքի երթի ժամանակ ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 68 շենքի մոտից, ոգելից խմիչք օգտագործած վիճակում, Մուշի բաժին բերման են ենթարկել երթի մասնակից, 1972 թ. ծնված Ներսես Ա.-ին:
Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել և առգրավվել է մարիխուանա թմրամիջոցի նմանվող զանգված:
Ներսես Ա.-ն հայտարարել է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն, մարիխուանա թմրամիջոց է, որը պատրաստել է ծխելու համար:
Նույն երթի մեկ այլ մասնակցի, ոգելից խմիչք օգտագործած վիճակում, ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել Վազգեն Սարգսյան փողոցի թիվ 10 շենքի մոտից: Ոստիկանության Մուշի բաժին բերման ենթարկվածը 1972 թ. ծնված Սամվել Զ.-ն է:
Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել և առգրավվել է ծալովի դանակ: Երկու դեպքերով էլ նշանակվել են համապատասխան փորձաքննություններ և կատարվում է հետաքննություն:
[b]ՀՀ Ոստիկանություն[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1162 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
712 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար