211652_close_icon
views-count971 դիտում article-date 15:25 18-09-2015

Գրպանից թմրամիջոց և դանակ է հայտնաբերվել

Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները Նոր-Խարբերդ գյուղի 5-րդ փողոցից բերման են ենթարկել 1975 թ. ծնված Սարգիս Մ.-ին: Խուզարկությամբ նրա գրպանից հայտնաբերվել է 1.22 գրամ կանեփանման զանգված և ծալովի դանակ: Ըստ Սարգիս Մ.-ի հայտարարության` հայտնաբերվածը կանեփի բույսից պատրաստված թմրանյութ է, պատկանում է իրեն, պատրաստել է անձնական օգտագործման համար: Նշանակվել են փորձաքննություններ: Բաժնում նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր