2465 դիտում
13:28 01-11-2014
Աղվան Հովսեփյանը հրաման է ստորագրել
ՀՀ քննչական կոմիտեի նախագահը հրաման է ստորագրել՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի և նրա տեղակալների միջև աշխատանքի բաժանում կատարելու մասին:
Հրամանի համաձայն՝
- ՀՀ քննչական կոմիտեի նախագահը ղեկավարում և վերահսկում է քննչական կոմիտեի գործունեությունը, ղեկավարում ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի աշխատանքը,
- համակարգում և վերահսկում է ՀՀ քննչական կոմիտեի քրեական գործերի քննության աջակցության վարչության, ներքին անվտանգության վարչության աշխատանքները, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդականների և մամուլի քարտուղարի աշխատանքները և իրականացնում ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության կառավարումը:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արամ Թամազյանը համակարգում է ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության աշխատանքները, ինչպես նաև՝ ղեկավարում և համակարգում ՀՀ քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովի աշխատանքները:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վ.Հարությունյանը ղեկավարում է հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության աշխատանքները: ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Ա.Հարությունյանը համակարգում է զինվորական քննչական գլխավոր վարչության աշխատանքները:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Ա.Ղամբարյանը համակարգում է միջազգային հարցումների ապահովման, կազմակերպական-վերլուծական բաժինների, ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի իրավական ապահովման և վիճակագրության վարչության աշխատանքները, համակարգում ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի և ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության թափուր պաշտոնների զբաղեցման համար մրցութային հանձնաժողովի աշխատանքները:
Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նմանատիպ նյութեր
15617 դիտում
21:38 09-10-2014
Հայաստանի քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը հրամաններ է ստորագրել
7592 դիտում
20:50 16-12-2015
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը հրամաններ է ստորագրել
Այս բաժնից
730 դիտում
19:05 11-01-2025
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
916 դիտում
18:24 11-01-2025
Հայաստանը հայտնվել է աշխարհի ամենաանվտանգ երկրների տասնյակում
655 դիտում
16:17 11-01-2025
Կրթական համակարգը մեր երեխաներին պետք է սովորեցնի լավ ապրել. Փաշինյանը Գանձաքարում էր