1449 դիտում
10:01 01-11-2014
Ինչպիսի՞ն կլինի ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության համաձայնագրի քվեարկության պատկերը. 168 ժամ
«168 Ժամ»-ը գրում է. «Հայաստանի և ԵՏՄ անդամ մյուս երկրների միջև ստորագրված համաձայնագիրը, որով Հայաստանն անդամակցում է այդ միությանը, դեռ չի ուղարկվել Սահմանադրական դատարան, հետևաբար՝ դեռ չի մտել ԱԺ օրակարգ:
Բայց ԱԺ պատգամավորներն ակտիվորեն քննարկում են այն հարցը, թե այդ համաձայնագիրը քվեարկության դնելու դեպքում այն քանի դեմ ձայն կստանա: Դեմ քվեարկելու մասին հրապարակայնորեն հայտարարում են «Ժառանգություն» խմբակցության անդամներ, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, Զարուհի Փոստանջյանը և Թևան Պողոսյանը, ինչպես նաև այս խմբակցությունը լքած Խաչատուր Քոքոբելյանը:
Հնարավոր է, որ համաձայնագրի վավերացմանը դեմ քվեարկեն նաև ՀԱԿ խմբակցության անդամներ Հրանտ Բագրատյանը և Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Այսպիսով, լավագույն դեպքում, դեմ քվեարկողների թիվը չի անցնի 7-ից, որը Հայաստանի խորհրդարանի պատգամավորների ընդհանուր թվի 5 տոկոսից մի փոքր ավելին է: Մնացած 95 տոկոսը կամ կողմ է, կամ դեմ լինելով` չի համարձակվի դրա մասին բարձրաձայն հայտարարել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1500 դիտում
11:06 02-04-2015
Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցության 3 ամիսների ընթացքում տուժել է սարսափելի չափով. 168 Ժամ
1884 դիտում
09:08 15-03-2016
Լարսի անցակետում ԵՏՄ-ի համար առանձին անցակետ կլինի. «168 ժամ»
1776 դիտում
09:14 03-07-2014
ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության ճանապարհին խոչընդոտներ են առաջացել. ՀԺ
Այս բաժնից
1531 դիտում
09:00 17-12-2024
Վարկով հեծանիվի ձեռքբերումը կխրախուսվի և կսուբսիդավորվի պետության կողմից. նախագիծ. «Փաստ»
1468 դիտում
08:30 17-12-2024
Ռուսական ալիքների հարցով որոշում ունեն. «Փաստ»
1270 դիտում
07:41 17-12-2024
Էդմոն Մարուքյանը ճոխ է նշել իր կուսակցության իննամյակը. «Փաստ»