1506 դիտում
11:06 02-04-2015
Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցության 3 ամիսների ընթացքում տուժել է սարսափելի չափով. 168 Ժամ
«168 ժամ» թերթի այսօրվա առաջնորդողում կարդում ենք.
«Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունից հետո հայ պաշտոնյաների հիմնական զբաղմունքը հասարակությանը համոզելն էր, որ «լավ է լինելու»: Այդ հայտարարություններին քչերն էին հավատում՝ ոչ միայն այն պատճառով, որ իշխանություններին Հայաստանում վաղուց դադարել են հավատալ, այլ, որովհետև անգամ պաշտոնական թվերով՝ Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցության երեք ամիսների ընթացքում միայն տուժել է, ընդ որում, տուժել է սարսափելի չափով:
Կտրուկ նվազել է արտահանումը դեպի ԵՏՄ անդամ երկրներ, առաջին հերթին՝ դեպի Ռուսաստան, նվազել են Ռուսաստանից Հայաստան ուղարկվող դրամական փոխանցումները, և այդպես շարունակ: Այսինքն՝ կյանքը ցույց է տալիս, որ Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցությունից տնտեսապես միմիայն տուժում է՝ քաղաքականապես կորցնելով ինքնիշխանությունը: Ռուսները հասկանում են, որ այս պայմաններում հայ հասարակությունը, մեղմ ասած, սկսելու է տարակուսանքով վերաբերվել ԵՏՄ-ին անդամակցությանը: Հասկանում են ու դրա համար պայքարում են տարբեր ճակատներով:
Առաջնորդողն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1452 դիտում
10:01 01-11-2014
Ինչպիսի՞ն կլինի ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության համաձայնագրի քվեարկության պատկերը. 168 ժամ
1845 դիտում
08:42 04-09-2015
Ի՞նչ տվեց մեզ ԵՏՄ անդամակցումը. անցած 8 ամիսների ընթացքում հօդս ցնդեցին բոլոր խոստումները. «ՀԺ»
11340 դիտում
09:48 10-10-2017
Հայաստանը դեմ է գնացել ԵՏՄ 4 գործընկերներին ու հաղթել. «168 ժամ»
Այս բաժնից
1948 դիտում
11:34 17-12-2024
Երկու նախարար մեղադրվել է կոռուպցիայի և անգործության համար. ՔՊ փակ նիստ. «Ժողովուրդ»
1570 դիտում
09:00 17-12-2024
Վարկով հեծանիվի ձեռքբերումը կխրախուսվի և կսուբսիդավորվի պետության կողմից. նախագիծ. «Փաստ»
1513 դիտում
08:30 17-12-2024
Ռուսական ալիքների հարցով որոշում ունեն. «Փաստ»