Ինչքանով և երբ են բարձրացվելու աշխատավարձերը և նպաստները
Նվազագույն աշխատավարձը նախորդ տարվա 50 հազար դրամի փոխարեն 2015թ. հուլիսի 1-ից կդառնա 55 հազար դրամ: Այս մասին այսօր ԱԺ-ում 2015 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը:
Նա նշեց, որ քաղծառայողների միջին աշխատավարձը 293 հազար դրամի փոխարեն կդառնա 300 հազար դրամ: Ինչ վերաբերում է ընտանեկան նպաստին, ապա 3- 4 երեխա ունենալու դեպքում կտրվի 1 մլն դրամ միանվագ հատկացումը, իսկ 5-րդ երեխայի համար՝ 1,5 մլն դրամ: Իսկ կենսաթոշակի միջին չափը 41 հազար դրամ է լինելու: