Կայացավ ՀՀ ԱԺ Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբերի հանդիպումը
Հոկտեմբերի 30-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի անդամները
հանդիպել են իրենց ղազախ գործընկերների հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ
Հայաստանում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովը:
Բարեկամական խմբի ղեկավար Գարեգին Նուշիկյանը նշել է, որ անհրաժեշտ է խթանել
երկկողմ համագործակցությունը, նպաստել համագործակցության զարգացմանը
մշակույթի, կրթության, տնտեսության եւ այլ ոլորտներում: Ղազախստան-Հայաստան
բարեկամական խմբի անդամները, շնորհակալություն հայտնելով ընդունելության
համար, նշել են, որ պատրաստ են աջակցելու Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու
գործընթացներին, հատկապես օրենսդրության նույնականացման հետ կապված հարցերում:
Հանդիպման ընթացքում որոշակիացվել են համագործակցության հետագա
ուղղությունները: ԱԺ Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի անդամներ Ստեփան
Մարգարյանը եւ Տիգրան Ուրիխանյանը, կարեւորելով միջխորհրդարանական կապերի
խորացումը, նշել են, որ պետք է սերտացնել փոխշահավետ համագործակցությունը
բոլոր հնարավոր բնագավառներում: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Ղազախստանի
հայկական համայնքի խնդիրներին: