1819 դիտում
16:07 07-06-2017
Առաջիկայում 6-րդ գումարման խորհրդարանում կձևավորվի Հայաստան-Ղազախստան բարեկամական խումբ. Է. Շարմազանով
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 7-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւին:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են տարածաշրջանում տիրող իրավիճակին` կարեւորելով կայունությունն ու խաղաղությունը տարածաշրջանի երկրներում:
ՀՀ ԱԺ փոխնախագահը, դրական գնահատելով հայ-ղազախական ներկա հարաբերությունները, կարեւորել է միջխորհրդարանական կապերի հետագա զարգացումը եւ այդ հարցում բարեկամական խմբերի դերը: Այս համատեքստում պարոն Շարմազանովը նշել է, որ առաջիկայում վեցերորդ գումարման խորհրդարանում կձեւավորվի Հայաստան-Ղազախստան բարեկամական խումբ եւ վստահեցրել, որ այն առանցքային նշանակություն կունենա հայ-ղազախական խորհդարանական համագործակցության հետագա զարգացման գործում:
ՀՀ ԱԺ փոխնախագահն անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորմանը եւ ընդգծել, որ եւ՛ Հայաստանը, եւ՛ Արցախը խնդրի կարգավորումը տեսնում են բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով:
«Առանց խելամիտ փոխզիջումների, սակայն, հնարավոր չէ հասնել հիմնախնդրի լուծմանը, մինչդեռ Ադրբեջանը մինչ օրս պատրաստ չէ այդ փոխզիջումներին»,- ընդգծել է Էդուարդ Շարմազանովը:
Պարոն Շարմազանովը տարածաշրջանային անվտանգության համատեքստում անդրադարձել է Թուրքիայի կողմից Հայաստանի հետ սահմանը փակելու խնդրին եւ անթույլատրելի համարել 21-րդ դարում փակ սահմաններ ունենալը: Նրա համոզմամբ՝ դա լուրջ սպառնալիք է տարածաշրջանի համար:
ՀՀ ԱԺ փոխնախագահը կարեւորել է համագործակցությունը միջազգային կառույցներում՝ ԱՊՀ ՄԽՎ-ում, ՀԱՊԿ ԽՎ-ում՝ երկու երկրների խորհրդարանական պատվիրակությունների աշխատանքն այդ հարթակներում որակելով կառուցողական: Նրա գնահատմամբ՝ ԵԱՏՄ անդամակցությունը երկու երկրների տնտեսական կապերի զարգացման նոր հնարավորություններ է ստեղծում:
Դեսպանը բարձր է գնահատել խորհրդարանականների ներդրումը միջպետական հարաբերությունների զարգացման գործընթացում: Նա եւս կարեւորել է միջխորհրդարանական հարթակներում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ պատվիրակությունների սերտ համագործակցությունը:
Պարոն Ուրազաեւը եւս մեկ անգամ վերահաստատել է, որ Ղազախստանը, ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման կողմնակից լինելով, աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը:
Թիմուր Ուրազաեւը, խոսելով ապրիլին մեր երկրում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների մասին, նշել է, որ Ղազախստանից այցելած դիտորդները բարձր են գնահատել Հայաստանում անցկացված ընտրությունները:
Քննարկվել են նաեւ Ղազախստանում հայկական համայնքի գործունեությանը վերաբերող հարցեր: Դեսպանը վստահեցրել է, որ հայերն ակտիվ ներգրավված են Ղազախստանի հասարակական եւ քաղաքական կյանքում:
Նմանատիպ նյութեր
2315 դիտում
23:16 01-07-2021
Ղազախստան-Հայաստան-Ղազախստան ուղիղ կանոնավոր ավիափոխադրումը վերականգնվել է. Ղազախստանում ՀՀ դեսպանություն
1342 դիտում
21:44 30-10-2014
Կայացավ ՀՀ ԱԺ Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբերի հանդիպումը
2248 դիտում
09:35 30-10-2014
Նոր համախմբում խորհրդարանում. չի բացառվում, որ կձևավորվի հնգյակ. 168 ժամ
Այս բաժնից
1183 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին
4663 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած