211652_close_icon
views-count917 դիտում article-date 16:21 30-10-2014

Պարսպի տակ զենք-զինամթերք է թողել

Հոկտեմբերի 28-ին, ժամը 10.55-ին, Ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ մի քաղաքացի Աշտարակ քաղաքի նախկին կիսահաղորդիչների գործարանի պարսպի տակ զենք-զինամթերք է թողել: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է պոլիէթիլենային պարկ, որի մեջ եղել է մեկփողանի ինքնաշեն կարճեցված փողով հրացան, ուսումնական հակատանկային 1 պայթուցիչ, հակահետևակային 3 ական, հակատանկային 8 փամփուշտ և ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 2 փամփուշտ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր