211652_close_icon
views-count962 դիտում article-date 13:14 25-02-2014

Զենք-զինամթերք է թողել կամրջի տակ

Փետրվարի 23-ին, ժամը 18.55-ին, մի քաղաքացուց ոստիկանության Սիսիանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Սիսիան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի կամրջի տակ զենք-ռազմամթերք է թողել: Մեկնած օպերատիվ խումբը կամրջի աջակողմյան հատվածում հայտնաբերել է «ԻԺ» տիպի, փողն ու խզակոթը կտրած, 12 մմ տրամաչափի մեկփողանի որսորդական հրացան, «ԱԿ» տիպի ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 120 փամփուշտ և ծխարձակիչ 3 նռնակ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր