1205 դիտում
10:06 29-10-2014
«Ժառանգության» պատգամավորը՝ դատարանում. Ժողովուրդ
«Ժողովուրդ»-ը գրում է, որ ՀՀ ճանապարհային ոստիկանությունը, պարզվում է, դեռևս այս տարվա սկզբին տուգանել է ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանին: Ու սա առիթ է դարձել պատգամավորի և ոստիկանության միջև հեռակա հակամարտության, որը դեռ շարունակում է ծավալվել դատարանում:
««Ժողովուրդ»-ը պարզեց, որ դեռեւս 2014թ փետրվարի 14-ին ոստիկանությունը Թևան Պողոսյանի դեմ հայց է ներկայացրել դատարան, որպեսզի նրանից, հօգուտ ՃՈ-ի, բռնագանձվի 50 հազար դրամ: Պատգամավորն իր հերթին հակընդդեմ հայց է ներկայացրել և պահանջում է վերացնել ոստիկանության` իրեն տուգանելու մասին ակտը: Թևան Պողոսյանն իր դիրքորոշումը հիմնավորում է այն պնդմամբ, որ ոստիկանությունն իրավունք չուներ իրեն տուգանելու եւ դրա համար պետք է ստանար խորհրդարանի համաձայնությունը: Իսկ ոստիկանությունը պնդում է, որ օրենքի առաջ բոլորն են հավասար»,-գրում է թերթը:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
2991 դիտում
09:27 02-12-2016
Պատգամավորը պարտվեց Վերաքննիչ դատարանում. նրանից կբռնագանձվի 50.000 դրամ. «Ժողովուրդ»
1330 դիտում
07:50 17-11-2023
ՔՊ-ական պատգամավորը 2019 թվականին տուն է գնել. ինչ ունեցվածք ունի պատգամավորը. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1246 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»
1090 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»