Գագիկ Ծառուկյանը դեմ է նստացույց անցկացնելուն. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ ԲՀԿ-ական իր աղբյուրները հայտնում են, որ ՀԱԿ կուսակցության լիդերները հոկտեմբերի 24-ի հանրահավաքից առաջ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին փորձել են համոզել, որ հանրահավաքից հետո նստացույց սկսեն:
«Ծառուկյանը, սակայն, կտրականապես դեմ է արտահայտվել այդ գաղափարին: Նստացույցին կողմ է եղել նաև «Ժառանգությունը»: Հիշեցնենք` այդ մասին հարթակից հայտարարեց նաև կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Այդուհանդերձ, ՀԱԿ-ը տեղի չի տալիս և հույս ունի, որ դեռ կկարողանա Ծառուկյանին համոզել՝ գոնե հաջորդ հանրահավաքից հետո նստացույց սկսել»,-հավելում է թերթը։
Մանրամասները՝ ՀԺ-ի այսօրվա համարում:


