211652_close_icon
views-count1721 դիտում article-date 21:24 28-10-2014

ԵՊՀ-ում քննարկվեցին ուսանողական ինքնակառավարման հարցերը

Հոկտեմբերի 22-25-ը ԵՊՀ-ում տեղի ունեցավ ուսանողական եւ երիտասարդական կազմակերպությունների միջազգային համաժողովը, որին մասնակցում էին շուրջ 50 մասնակիցներ տարբեր երկրներից: Ուսանողական կազմակերպությունների համագործակցության զարգացումը խթանելու նպատակով ԱՊՀ երկրների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի շրջանակներում ՀՀ կրթության եւ գիտության նախարարության աջակցությամբ կազմակերպված համաժողովի բացման արարողությանը տեղի ունեցավ հոկտեմբերի 22-ին: Համաժողովը կրում էր «Ուսանողական ինքնակառավարման զարգացումը եւ երիտասարդական կազմակերպությունների նորարարական աշխատանքների մեթոդները» խորագիրը: Այն անցկացվեց ԵՊՀ 95 եւ Ուսանողական խորհրդի 20-ամյակներին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում: Մասնակիցները Ռուսաստանի, Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Թուրքմենիայի, Հայաստանի եւ Արցախի ուսանողական եւ երիտասարդական կազմակերպություններից էին: Ինչպես նշեցին համաժողովի կազմակերպիչները, հիմնական նպատակն էր աջակցել ուսանողական ինքնակառավարման եւ երիտասարդական կազմակերպությունների ոլորտի զարգացմանը, քննարկել նրանց զարգացման հիմնական միտումները հետխորհրդային տարբեր երկրներում, ստեղծել հարթակ փորձի ու տեսակետների փոխանակման համար: Ուսանողական եւ երիտասարդական կազմակերպությունների երեւանյան համաժողովի միջոցառումների շրջանակում հոկտեմբերի 23-ին մասնակիցները հյուրընկալվեցին ՀՀ Ազգային ժողովում, որտեղ հանդիպում ունեցան ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանի հետ: Արտակ Դավթյանը, ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում, նշեց, որ ԱՊՀ անդամ երկրների ժողովուրդները միմյանց հետ կապված են ընդհանուր պատմությամբ եւ անցյալով: Նա կարեւորեց երիտասարդների դերը աշխարհում եւ տարածաշրջանում ընթացող գործընթացների շարունակականության հարցում: Այնուհետեւ համաժողովի մասնակիցները հանդես եկան հարցադրումներով:Այնուհետեւ` հոկտեմբերի 24-ին, ուսանողական կառույցների ներկայացուցիչները հանդիպեցին ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին: «Ես ինքս ժամանակին ՈՒԽ նախագահ եմ եղել եւ շատ լավ եմ պատկերացնում, թե ուսանողական կառույցների ակտիվությունը ինչ դեր կարող է խաղալ ուսումնական գործընթացում, եւ ինչ նշանակություն ունի միջազգային համագործակցությունը: Ուստի ողջունում եմ ձեր ակտիվությունն ու նպատակասլացությունը»,- ասաց Արմեն Աշոտյանը եւ հավելեց, որ բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումների գործընթացում մեծ է ուսանողների դերը:

Նմանատիպ նյութեր