ՊՆ-ում քննարկվեցին ԱՊՀ երկրների ԶՈՒ 11-րդ Սպարտակիադայի շրջանակում Հայաստանում անցկացվելիք ձյուդոյի մրցումների կազմակերպչական հարցերը
Հունիսի 19-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունեց Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Վարդան Ոսկանյանին և նրա տեղակալ Դավիթ Խիթարյանին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի 11-րդ Սպարտակիադայի շրջանակներում Հայաստանում հուլիս ամսին անցկացվելիք ձյուդոյի մրցումների կազմակերպչական հարցերը: