7954 դիտում
15:15 28-10-2014
ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը թուրք գործչին հուշամեդալով պարգևատրեց
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, Արեւմտահայոց Ազգային համագումարի պատվավոր ներկայացուցիչ Արագած Ախոյանը Հայոց ցեղասպանության ժխտողական պաշտոնական տեսության դեմ պայքարող հանրահայտ թուրք մտավորական Իսմայիլ Բեշիկչիին այսօր հրավիրված ասուլիսում հանդիսավոր կերպով շնորհեց Գեւորգ Սուրենյանց 4-րդ Տփղիսեցի Կաթողիկոսի անվան հուշամեդալ:
Արագած Ախոյանն իր խոսքում նշեց, որ Իսմայիլ Բեշիկչիին ապացուցել է, որ Հայոց ցեղասպանությունն իրականացվել է Մերձավոր Արեւելքի բնիկ ժողովուրդների բնաջնջման քաղաքականության շրջանակներում: Քուրդ եւ թուրք այլ մտավորակններ եւս հուշամեդալների արժանացան:
Պատգամավորը նաեւ ընդգծեց, որ նման որոշում կայացվել է Արեմտահայոց ընդհանուր ժողովում: Իսմայիլ Բեշիկչիին էլ իր խոսքում նշեց, որ ամբողջ աշխարհում այդ օրինակն է բերում, որ առաջին ցեղասպանությունը իրականացվել է 1915-ին եւ այն եղել է հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը:
«1939 թ-ին, երբ Հիտլերը պատրաստվում էր հրեաների հանդեպ ցեղասպանություն իրականացնել, այդ ժամանակ որոշ գերմանացի մտավորականներ դեմ դուրս եկան եւ քննադատեցին նրան՝ ասելով, որ դրանով համաշխարհային քաղաքական դաշտում վատ իրավիճակի մեջ կհայտնվեն: Սակայն Հիտլերը պատասխանել է, որ 1915-ի Հայոց ցեղասպանությունը, որ տեղի ունեցավ, ո՞վ իմացավ այդ մասին կամ ո՞վ Օսմանյան կայսրությանը մի բան ասաց եւ պատժեց»,- ավելացրեց թուրք մտավորականը:
Նմանատիպ նյութեր
11987 դիտում
12:39 07-10-2014
Ոնց որ թքեին հոգուս մեջ. ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանը՝ Արևմտյան Հայաստանում բիզնեսներ ունենալու մասին
16037 դիտում
15:38 05-11-2014
ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը պատրաստվում է «մերկացնել» Սարգիս Հացպանյանին և «թողնել նրան առանց շապիկի»
Այս բաժնից
1411 դիտում
23:36 20-01-2025
ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի սպասվող հանդիպման մասին
1321 դիտում
23:22 20-01-2025
Ես համազգային արտակարգ դրություն եմ հայտարարում մեր հարավային սահմանին․ Դոնալդ Թրամփ
1219 դիտում
23:10 20-01-2025
Թրամփի օրոք թուրք-ամերիկյան հարաբերություններում դրական շրջափուլ է կանխատեսվում