211652_close_icon
views-count36217 դիտում article-date 14:10 28-10-2014

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. թե ինչպես է տեղի ունեցել Mercedes-ի և Opel-ի բախումը, իսկ Գորիսի ոստիկանապետը «մեսիջներով» հերքում էր իրականությունը

[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ հոկտեմբերի 16-ին Երևանի Կիևյան փողոցում տեղի ունեցած ավտովթարից, որում երևում է, թե ինչպես է Mercedes մակնիշի 24 MM 444 համարանիշի ավտոմեքենայի վարորդը կոպիտ կերպով խախտում ճանապարհային երթևեկության կանոնները՝ դուրս գալիս հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվում թույլատրելի հատվածով շրջադարձ կատարող 27-ամյա Հարություն Վարդապետյանի վարած Opel Astra մակնիշի 34 MP 786 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2014/10/24/31585/]հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը[/url], պարզվել էր, որ հոկտեմբերի 16-ին Երևան քաղաքի Կիևյան փողոցում տեղի ունեցած ավտովթարի հիմնական մեղավոր` Mercedes մակնիշի 24 MM 444 համարանիշի ավտոմեքենայի ներկայացած վարորդ` 27-ամյա Հրաչ Հարությունյանը ոստիկանությունում ստել էր, որ վարորդը ինքն է եղել: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր, որ վարորդը եղել է բոլորովին մեկ այլ անձ, իսկ ակնհայտ սուտ ցուցմունք Հ. Հարությունյանին ստիպել էր տալ Mercedes-ի սեփականատեր, Երևան քաղաքի բնակիչ, 27-ամյա Տիգրան Հովհաննիսյանը, ով, ֆոտոլրագրողի տեղեկություններով, Գորիսի ոստիկանության պետ, ոստիկանության գնդապես Արմեն Հովհաննիսյանի տղան է: Վարորդին մինչև այդ պահը հետաքննչական բաժինը չէր կարողանում հայտնաբերել, քանի որ Գորիսի ոստիկանապետի տղայի ցուցումով նա հրաժարվում է ներկայանալ հետաքննչական մարմին: Ըստ տեղեկությունների, ոստիկանապետի տղայի ավտոմեքենան վարել է մալաթիացի ինչ-որ երիտասարդ, ով հարուստ քրեական անցյալ ունի: Այդ օրերին Գորիսի ոստիկանապետը փորձում էր իր պաշտոնեական դիրքը օգտագործելով ազդել հետաքննչական մարմնի վրա, որպեսզի իրեն հարմար մեկ այլ վարորդի ներկայացնի, որ կարողանային ԱՊՊԱ-ին խաբելով՝ փոխհատուցում ստանալ ոչ միայն իրենց ավտոմեքենայի, այլև իրենց մեղքով վնասված ավտոմեքենայի համար: Ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժնում նաև տեղեկություններ էին ստացել, որ վարորդը եղել է աղջիկ, սակայն դա հերքվել էր, քանի որ հետաքննչական բաժնում ձեռք էին բերել տեսագրություն: Լուսանկարը և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր