62062 դիտում
21:23 13-09-2019
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ ինչպես է Գեղարքունիքի մարզում տեղի ունեցել Газ 2411-ի և Mercedes-ի բախումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է այս տարվա հուլիսի 15-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցել Газ 2411-ի և Mercedes-ի բախումը, ինչի հետևանքով 1 հոգի տեղափոխվել էր հիվանդանոց։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2019/07/15/1129985/?fbclid=IwAR3uOGzmtPpWpqLjAK_Rr0fRgrzkRTxDhow4CatzaD_zjIkcNjcjOD8LPPI]հայտնել[/url] էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հուլիսի 15-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ժամը 12։40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 52 կմ հատվածում բախվել էին Երևանի բնակիչ՝ 83-ամյա Վանիկ Պետրոսյանի վարած Газ 2411 մակնիշի 02 ՏՍ 594 համարանիշի և Հրազդան քաղաքի բնակիչ՝ 21-ամյա Սերգեյ Մանասյանի վարած Mercedes մակնիշի 35 TZ 893 համարանիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով Газ 2411-ի ուղևոր կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր Սևանի բժշկական կենտրոն։
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ վիրավորին առաջինը օգնության էին հասել այդ պահին նշված վայրով անցնող կանայք, ովքեր ավտոմեքենայով մեկնում էին Տավուշի մարզ։ Նրանք 40 րոպեից ավելի անհրաժեշտ բուժօգնությունն էին ցուցաբերել գետնին ընկած վիրավոր ուղևորուհուն և միայն 40 րոպե անց, երբ տեսել էին, որ ահազանգով Հրազդանի հիվանդանոցի շտապօգնությունն ուշանում է, դիմել էին Սևանի բժշկական կենտրոն, որտեղից օպերատիվորեն ժամանած Սևանի բժիշկները վիրավորին տեղափոխել էին հիվանդանոց։
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն իրենց երախտիքի խոսքն էին ուղղել վիրավորին օգնություն ցուցաբերած կանանց և իրենց զայրույթն էին ուղղել Հրազդանի հիվանդանոցին, քանի որ նրանք ավելի ուշ պատճառաբանել էին, թե վթարը՝ մեր տարածքում չի, մինչդեռ նրանք պետք է Հիպոկրատի երդմանը հավատարիմ մնալով՝ ժամանեին ու գոնե առաջին օգնությունը ցուցաբերեին վիրավորին։
Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ։ Վիրավորին հիվանդանոց էին ուղեկցել Է. Սուսլիյանն ու ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արամ Ղազարյանն ու ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանը, քանի որ Գագարին ավանի վարչական տարածքում մարդիկ՝ ի նշան բողոքի՝ կապված Սևանա լճի մասին կեղծ լուրերի հետ, փակել էին ճանապարհը։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել էր ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 85+
85+