11858 դիտում
09:24 08-10-2016
Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը պաշտոնանկ է արվելու. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Քաղաքական և իրավապահ շրջանակներում համառ լուրեր են պտտվում, որ եկող շաբաթ Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը պաշտոնանկ է արվելու։ Այդ որոշումը կայացված է եղել վաղուց, սակայն հաշվի առնելով այս կիրակի Ապարանի Սուրբ Խաչ հուշահամալիրում նախատեսված միջոցառումը, պաշտոնանկությունը հետաձգվել է։
Բանն այն է, որ Երևան-Ապարան ճանապարհի վրա գտնվող երկաթյա հայտնի խաչի վրա այս կիրակի կտեղադրվի հերթական 1716-րդ փոքր խաչը, հաջորդաբար խորհրդանշելով քրիստոնեության ընդունման «տարիքը»: Այս խիստ կասկածելի հոգևոր արժեք ներկայացնող կոնստրուկցիան ստեղծվել է Հովսեփյանի մտահղացմամբ և անմիջական մասնակցությամբ։ Ըստ մեր տեղեկությունների, քննարկվում է Քննչական կոմիտեն Հատուկ քննչական ծառայությունը և Հարկային ծառայության քննչական մարմինը միավորելու և մեկ միասնական կառույց ձևավորելու հարցը։ Ըստ որոշ սպասումների, համակարգը սերնդափոխություն է ապրելու. Աղվան Հովսեփյանի հետ թոշակի կգնա նաև ՀՔԾ գործող պետ Վահրամ Շահինյանը, և միասնական նոր կառույցի ղեկավարումը կհանձնվի երիտասարդ կադրի»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
51866 դիտում
16:44 17-01-2016
Ինչո՞ւ էին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ու Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը այցելել Ապարան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1036 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1255 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»