2150 դիտում
09:55 28-10-2014
ԲՀԿ-ի ճանապարհային քարտեզը, որի արդյունքում հնարավոր է անցնցում իշխանափոխություն. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի` հոկտեմբերի 24-ի հանրահավաքում հնչած ելույթից, թերևս, ամենակարևոր հատվածը հետևյալն էր. «Ճանապարհը հստակ է` ամենասեղմ ժամկետներում գնալ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների, վերացնել մեծամասնական ընտրակարգը` գնալ ընտրությունների: Իսկ եթե իշխանությունը շարունակի անտեսել ու մերժել համաժողովրդական շարժման պահանջները, ապա մենք և այլ քաղաքական ուժերով, փողոցում և հրապարակներոմ կանգնած, հարյուր հազարներով կպարտադրենք իշխանափոխություն, նոր իշխանությունների ստեղծում ու արտահերթ ընտրություններ»:
Թե ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը, թե ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը երեկ մեր զրույցներում նշեցին, որ սա հենց այն ճանապարհային քարտեզն է, որի արդյունքում հնարավոր է անցնցում իշխանափոխություն: Մասնավորապես, խոսելով հանրահավաքից հետո իրենց քայլերի ու նպատակների մասին` Ստեփան Մարգարյանն ընդգծեց, որ թե Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, թե արտահերթ ընտրությունները իրենց վերջնական նպատակի բաղադրիչներից են. «Հանրահավաքը տվեց մեր անելիքների վերաբերյալ պատկերացումները, արդյունքները, ու Գագիկ Ծառուկյանի թված բոլոր այդ քայլերը, բոլորը միասին վերցրած, մեր հիմնական նպատակներից են», – ասաց Մարգարյանը:
Վերջինիս խոսքով` իրենք հիմա աշխատելու են տարածքային միասնական շտաբեր հիմնելու ուղղությամբ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ նյութեր
16305 դիտում
12:12 21-06-2020
Մենք ունենք անցնցում իշխանափոխության ճանապարհային քարտեզ․ Արթուր Վանեցյան
Այս բաժնից
1246 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»
1090 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»