13637 դիտում
20:11 27-10-2014
Խոշոր ավտովթար Արցախի փողոցում. բախվել են Mercedes-ն ու Ford-ը. Mercedes-ն էլ իր հերթին բախվել է յուղման կետի պատին ու կոտրել մոտոցիկլը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` հոկտեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: 18:00-ի սահմաններում Արցախի փողոցում բախվել են Երևանի բնակիներ` 28-ամյա Լևոն Գրիգորյանի վարած Mercedes մակնիշի 34 PF 845 համարանիշի և Երևանի բնակիչ, 57- ամյա Գևորգ Գալստյանի վարած Ford մակնիշի 050 TD 05 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել նշված վայրում գտնվող “Kraft” ավտոտեխսպասարկման առևտրի փոքրիկ տաղավարի պատին, իսկ հոտո բախվել 24-ամյա Եղյա Ադուրյանի` այնտեղ կայանված մոտոցիկլին:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմում էին , որ մոտոցիկլավարը իր հիմնական գործը թողած, իր հետ “բոքսերում” աշխատող գործընկերների հետ օգնություն են ցուցաբերել Mercedes-ի վարորդին, ում շտապօգնությունը տեղափոխել է Էրեբունի բժշկական կենտրոն:
Այս պահին վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Գագիկ Հարությունյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Նախնական տվյալներով FORD մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 800.000 ՀՀ դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր: Ընդ որում, տվյալ մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 31.000 ՀՀ դրամ:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
22122 դիտում
22:04 07-07-2020
Երևանում բախվել են Mercedes-ն ու մոտոցիկլը. մոտոցիկլը կողաշրջվել է, ուղևորուհին տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ