211652_close_icon
views-count1892 դիտում article-date 18:19 27-10-2014

Կայացավ հեծանվային սպորտի պատանիների, երիտասարդների և մեծահասակների Հայաստանի առաջնությունը

Հոկտեմբերի 23-ից 26-ն անցկացվել է հեծանվային սպորտի պատանիների, երիտասարդների և մեծահասակների Հայաստանի առաջնությունը, որին մասնակցում էին ընդհանուր թվով 67 հեծանվորդներ, ինչպես նաև առաջնությանը հրավիրված Վրաստանի պատանիների հավաքականը: Մեծահասակների և երիտասարդների առաջնության 25 կմ անհատական ձևում 1-ին տեղն են գրավել Մհեր Մկրտչյանը (ՀՕՀՄՄ) և Էդգար Ստեփանյանը (ՀՕՀՄՄ), 2-րդ տեղը՝ Հարություն Բարսեմյանը («Վելո վիկտորի» մարզական ակումբ) և Աբել Մանուկյանը («Վելո վիկտորի» մարզական ակումբ, Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի սովորող), իսկ 3-րդ տեղում էին Տիգրան Վարդազարյանը («Վելո վիկտորի» մարզական ակումբ) և Էդգար Սարգսյանը (ՀՕՀՄՄ, Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի սովորող): Պատանիների 10 կմ անհատական ձևում հաղթել է Պավել Ստեփանյանը (ՀՕՀՄՄ, Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի սովորող), 2-րդ տեղը զբաղեցրել է Գագիկ Սողոմոնյանը(«Վելո վիկտորի» մարզական ակումբ, Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի սովորող), իսկ 3-րդում Լևոն Լավչյանն էր («Հայաստան» մարզական հասարակական կազմակերպություն): Մեծահասակների և երիտասարդների առաջնության 83 կմ խմբակային վազքում հաղթողներ են ճանաչվել Մհեր Մկրտչյանը (ՀՕՀՄՄ) և Էդգար Ստեփանյանը (ՀՕՀՄՄ), 2-րդ տեղը՝ Դավիթ Մկրտչյանը(ՀՕՀՄՄ) և Աբել Մանուկյանը («Վելո վիկտորի» մարզական ակումբ, Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի սովորող), իսկ 3-րդում՝ երիտասարդ Էդգար Սարգսյանը (ՀՕՀՄՄ, Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի սովորող) Պատանիների 52 կմ խմբակային վազքում հաղթել է Պավել Ստեփանյանը (ՀՕՀՄՄ, Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի սովորող), 2-րդ տեղը զբաղեցրել է Լևոն Լավչյանը («Հայաստան» մարզական հասարակական կազմակերպություն), 3-րդ տեղում էր՝ Գագիկ Սողոմոնյանը («Վելո վիկտորի» մարզական ակումբ) Կրիտերիում ձևի 30 շրջան մրցատարածություններում միավորներով հաղթել են Մեծահասակներ 1-ին տեղ, 24 միավոր – Դավիթ Մկտրչյան(ՀՕՀՄՄ), 2-րդ տեղ, 24 միավոր – Մհեր Մկրտչյան(ՀՕՀՄՄ), 3-րդ տեղ, 12 միավոր- Անդրանիկ Մարգարյան («Վելո վիկտորի» մարզական ակումբ) Երիտասարդներ 1-ին տեղ, 30 միավոր- Էդգար Ստեփանյան(ՀՕՀՄՄ), 2-րդ տեղ, 16 միավոր- Հրայր Հովհաննիսյան (ՀՕՀՄՄ) 3-րդ տեղ, 14 միավոր- Էդգար Սարգսյան (ՀՕՀՄՄ, Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի սովորող) Պատանիների կրիտերիում ձևի 20 շրջան մրցատարածություններում միավորներով հաղթել են 1-ին տեղ, 18 միավոր- Պավել Ստեփանյան (ՀՕՀՄՄ, Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի սովորող) 2-րդ տեղ, 12 միավոր- Ռոբերտ Խաչատրյան (ՀՕՀՄՄ), 3-րդ տեղ, 5 միավոր- Լևոն Լավչյան («Հայաստան» մարզական հասարակական կազմակերպություն)

Նմանատիպ նյութեր