Վթարային վայրէջք է կատարել Թեհրանից Երևան թռչող օդանավը
Ինչպես փոխանցում է իրանական Fars գործակալությունը, այսօր Իրանի մայրաքաղաք Թեհրանից Երևան թռչող Asiman Air ընկերության Boeing 737 ուղևորատար ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Թեհրանի Մեհրաբադի օդանավակայանում:
Իրանի օդանավակայանների ընկերության տնօրեն Մոհամմադալի Իլհանիի խոսքով՝ օդանավում հայտնաբերվել են տեխնիկական անսարքություններ և օդանավի անձնակազմը վայրէջքի թույլտվություն է խնդրել:
Օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել օդանավակայանում: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: