Ջեյմս Ուորլիքը հույս է հայտնել, որ Սարգսյան-Ալիև փարիզյան հանդիպումը վերջապես խաղաղություն կբերի
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հույս է հայտնել, որ Փարիզում կայանալիք Հայաստանի նախագահ Սեր Սարգսյանի և Իլհամ Ալիևի միջև կայանալիք հանդիպումը դրական ազդեցություն կունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում կողմերի դիրքորոշումների վրա և վերջնական խաղաղություն կբերի տարածաշրջանին: Այս մասին Ուորլիքը գրառել է Twitter-ի իր միկրոբլոգում:
Ամերիկացի համանախագահը նշել է նաև, որ ներկա պահին ինքն այդ հարցով գտնվում է Փարիզում:
«Ես արդեն Փարիզում եմ: Նախագահ Օլանդը նախագահներ Սարգսյանի և Ալիևի հետ հանդիպումներ կանցկացնի: Հույս ունեմ, որ դրանք մեզ խաղաղություն կբերեն»,-գրառել է նա:
Հիշեցնենք, որ հանդիպումը նախաձեռնել է Ֆրանսիայի նախագահը: