Դաժան մարտերից հետո քրդերն ազատագրել են Քոբանին «Իսլամական պետության» ահաբեկիչներից
Քրդերի ինքնապաշտպանական ուժերին նախօրեին հաջողվել է Սիրիայի Քոբանի քաղաքից վերջնականապես հեռացնել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալներին:
Ինչպես փոխանցել է «Ալ-Մայադին» հեռուստաալիքը, այժմ ահաբեկիչները գտնվում են Քոբանիից 6 կմ հեռավորության վրա: Նրանց չհաջողվեց Թուրքիային սահմանակից Քոբանի քաղաքը մեկուսացնել:
Հակագրոհը քրդերը կազմակերպել էին շաբաթ՝ հոկտեմբերի 25-ին և առաջինը վերահսկողություն սահմանել ռազմավարական նշանակություն ունեցող Թելլ-աշ-Շահր, Բեշթա-ան-Նուր և Էլ-Իզաա բարձունքների վրա, որտեղից ահաբեկիչբերը կրակ էին բացում քաղաքի վրա: Սուկ-էլ-Խալք շրջանում ընթացացած դաժան մարտերում,ըստ ականատեսների, սպանվել է 50-ից ավելի ահաբեկիչ: Տասնյակ ահաբեկիչներ գերի են վերցվել: