1 տարում Ռուսաստանն ահաբեկիչներից ազատագրել է Սիրիայի զգալի հատված. ՌԴ ՊՆ
Վերջին 1 տարվա ընթացքում Ռուսաստանին հաջողվել է ազատագրել ահաբեկիչներից Սիրիայի տարածքի զգալի հատվածը, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է Interfax-ը։
«Անցել է 1 տարի, ինչ մեր զինված ուժերը մարտական խնդիրներ են իրականացնում Սիրիայի Արաբական Հանրապետությունում։ Այդ ընթացքում հաջողվել է կայունացնել երկրում իրավիճակը, ազատագրել տարածքի զգալի մասը միջազգային ահաբեկչական խմբավորումներից, հարթել հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի աշխատանքը»,-նշել է ՌԴ Պնախարարը։