Գավառում կամավոր հանձնել է երկփողանի որսորդական հրացան
Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1982 թ. ծնված Վարազդատ Ա.-ն կամավոր հանձնել է «ԻԺ-58» տիպի 12 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացան:
Մեկ այլ քաղաքացի՝ 1991 թ. ծնված Գրիգոր Գ.-ն նույն բաժնում կամավոր հանձնել է «Իժ-18Ե» տիպի 12 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող որսորդական հրացան:
Ներկայացվածներն ուղարկվել են փորձաքննության:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]