211652_close_icon
views-count1491 դիտում article-date 21:05 26-10-2014

Լավ է, որ բաց թողած գոլից հետո թևաթափ չեղանք. Անչելոտի

Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի՝ «Ռեալ» - «Բարսելոնա» (3:1) խաղից հետո մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին գոհ է մնացել իր սաների ելույթից: «Լավ է, որ բաց թողած գոլից հետո թևաթափ չեղանք: Մենք հավատարիմ մնացինք խաղի համար նախատեսված ծրագրին, և այն աշխատեց: Ինձ շատ դուր եկավ թիմի խաղը: Չեմպիոնների լիգայում «Լիվերպուլ»-ի հետ կայացած խաղից հետո լավ էինք վերականգնվել: Միշտ հավատացել եմ, որ պաշտպանությունում մեր խնդիրները կապված չեն եղել խաղացողների կարգի հետ, պազրապես պետք էր քրտնաջան աշխատել: Ես պրոֆեսիոնալների թիմ ունեմ, խաղացողները գիտեն, թե ինչ է նշանակում հանդես գալ «Ռեալ»-ի կազմում: Մենք ցանկանում էինք հարձակվել, տիրում էինք գնդակին և օգտագործում էինք խաղադաշտի եզրերը:Երկրորդ խաղակեսում առաջ անցանք հաշվի մեջ, քանի որ շատ էինք ուզում հաղթել»,- Անչելոտիի խոսքերը մեջբերում են իսպանական ԶԼՄ-ները:

Նմանատիպ նյութեր