211652_close_icon
views-count14454 դիտում article-date 17:34 26-10-2014

Խոշոր ավտովթար Դավիթաշենում. բախվել են Mercedes-ն ու Ford-ը, Ford-ը կողաշրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` հոկտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում Դավիթաշեն վարչական շրջանի գերեզմանատան մոտ բախվել են 63-ամյա Աշոտ Աբրահամյանի վարած Ford մակնիշի 34 ԼF 228 համարանիշի և 50-ամյա Հովհաննես Բարսեղյանի վարած Mercedes մակնիշի 35 TS 204 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Ford-ը կողաշրջվել է: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ խումբը` Գարի Արմաղանյանի գլխավորությամբ և մինչ շտապօգնության աշխատակիցների վթարի վայր ժամանելը` պարամեդիկները Ford-ի վարորդ Ա. Աբրահամյանին առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, որից հետո շտապօգնության բրիգադը նրան տեղափոխել է Արմենիա բժշկական կենտրոն: Տեղում հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: Վթարի վայր են ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Հրանտ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Նախնական տվյալներով MERCEDES-BENZ մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 1.200.000 ՀՀ դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր: Ընդ որում, տվյալ մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 35.000 ՀՀ դրամ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր